Ով է ղեկավարելու Վենեսուելան Մադուրոյի ձերբակալությունից հետո. լրատվամիջոցները վարկած ունեն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է առաջատար դեր ստանձնել Վենեսուելայի կառավարման գործում՝ Վաշինգտոնի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը խոստացել է, որ Վենեսուելայի ժողովրդի մասին հոգ կտանի, և երկիրը կստանա պատշաճ ղեկավարություն։ Նա հավելել է, որ Վաշինգտոնն արդեն ձևավորում է թիմ՝ Վենեսուելայի վերահսկողությունը ժամանակավորապես ստանձնելու համար։
«ԱՄՆ պաշտոնյան հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ով իր ողջ կարիերայի ընթացքում քննադատել է Մադուրոյին և նրա նախորդին՝ Ուգո Չավեսին, առաջատար դեր կստանձնի Վենեսուելայի կառավարման գործում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։


