չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ոստիկանությունը խուզարկություն է կատարում Սոբչակի առանձնատանը

Ոստիկանությունը խուզարկություն է կատարում Սոբչակի առանձնատանը

Ռուսաստանցի հեռուստաաստղ Քսենյա Սոբչակի մերձմոսկովյան առանձնատանը ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ իրավապահների գործողությունները տեղի են ունենում Սոբչակի կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովի դեմ շորթման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում։ Ինքը հեռուստաաստղը այդ գործով որևէ կարգավիճակ չունի։

Սուխանովը ձերբակալվել է երեկ, Սոբչակը նրա ձերբակալությունը գնահատել է որպես երկրում լրագրության հերթական ճնշում։

«Ինձ կպչելու առիթ չունեն, և դա վրդովեցնում է նրանց։ Անընդհատ ձերբակալում են իմ լրագրողներին, այժմ էլ Կիրիլի հետևից են ընկել և գործ են կարում նրա վրա», - արձագանքել է հեռուստաաստղը։

  • Կիսվել: