Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է NBC 10 տեղական հեռուստաալիքը։
Առնվազն երկու ուսանող զոհվել է, ևս ինը վիրավորվել Բրաունի համալսարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով։
Զինված անձը համալսարանի տարածք է մտել քննությունների ընթացքում։ Հրաձգությունը տեղի է ունեցել ճարտարագիտական ֆակուլտետի շենքի լսարանում։ Քննությունների ժամանակ շենքի դռները բաց են եղել։
Բրաունի համալսարանի նախագահ Քրիստինա Պաքսոնը լրագրողներին ասել է, որ զոհվածները ուսանողներ են։ Համալսարանի բժշկական կենտրոնը հայտնել է, որ ինը վիրավորներից յոթը գտնվում են ծանր վիճակում։
Կասկածյալը մոտ 30 տարեկան տղամարդ է։


