չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Օրվա ընթացքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ

Օրվա ընթացքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ

Օրվա ընթացքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել Բերինգի ծովում՝ Կամչատկայի Կոմանդորյան կղզիների մոտ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

«Փետրվարի 2-ին Բերինգի ծովում 43 կիլոմետր խորության վրա 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է Բերինգի ծովում՝ Նիկոլսկոյե գյուղից 35 կմ դեպի արևելք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ՝ փետրվարի 2-ին, Նիկոլսկոյե գյուղից 238 կիլոմետր հեռավորության վրա 5,0 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել։ Բնակավայրերում ցնցումը չի զգացվել։ Զոհեր և ավերածություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

  • Կիսվել: