Որքան գումար են խոստացել Կիրիլովի սպանության համար․ ՌԴ ԱԴԾ-ն մանրամասներ է հայտնել
Ռուսաստանի Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչություն իրականացրածը խոստովանել է, որ հանցագործության համար իրեն խոստացել են 100 հազար դոլար պարգեւատրում եւ մեկնում եվրոպական երկրներից մեկը։ Այս մասին հայտնում են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից։
«Ռուս զինծառայողի սպանությունը կատարելու համար Ուզբեկստանի քաղաքացուն ուկրաինական հատուկ ծառայությունները խոստացել են 100 հազար դոլար պարգևատրում և մեկնում՝ ապրելու Եվրամիության երկրներից մեկում»,- հավելել են ԱԴԾ-ից։
Նրանք նաև հայտնել են, որ ձերբակալվածը Ուզբեկստանի քաղաքացի է։ Վերջինի խոսքով՝ իրեն հավաքագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Նրան բերման են ենթարկել մերձմոսկովյան գյուղերից մեկում, ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։