կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Որոշ ուժեր փորձում են խաթարել ԻԻՀ– ԵԱՏՄ երկրներ փոխգործակցությունը. Իրանի առևտրի նախարար

Որոշ ուժեր փորձում են խաթարել ԻԻՀ– ԵԱՏՄ երկրներ փոխգործակցությունը. Իրանի առևտրի նախարար

 Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին նոր համաձայնագրի համատեքստում անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքները, այդ թվում՝ նավագնացության և Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի արևմտյան հատվածներում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալիաբադին։

Այսօր ստորագրված համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի առևտրի և ձեռնարկատիրության համար, քանի որ այն հսկայական սիներգիա է ստեղծում բոլոր կողմերի համար: Ալիաբադին բոլորի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ որոշ ուժեր փորձում են խաթարել Իրանի և ԵԱՏՄ երկրների փոխգործակցությունը, ուստի նա իր վրա է վերցրել իրանական կողմից այդ համաձայնագրի իրականացմանը հետևելու խնդիրը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը:

«Ես մեծ հույս ունեմ, որ այդ փաստաթուղթը հնարավորինս շուտ կվավերացվի մեր երկրներում, և մենք այն կտեղափոխենք գործնական հարթություն», - հավելել Է նախարարը:

Նա նաև կարևորել է բիզնեսի համար պատշաճ ֆինանսական ենթակառուցվածքների ստեղծումը գործարքների իրականացման, ինչպես նաև բեռների ապահովագրության համար:

 

  • Կիսվել: