չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Որոշ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան ու Նիդերլանդները, դեմ են, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին. Bloomberg 

Որոշ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան ու Նիդերլանդները, դեմ են, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին. Bloomberg 

ԵՄ որոշ երկրներ, որոնց թվում նաև՝ Գերմանիան և Նիդերլանդները, դեմ են Ուկրաինային ԵՄ-ին միանալու թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն դիվանագետների։

Նշվում է, որ կայքի զրուցակիցներից մեկն ասել է, որ Գերմանիան, Նիդերլանդները և մի շարք այլ երկրներ ցանկանում են կենտրոնանալ Ուկրաինային գործնական օգնություն ցուցաբերելու և ռազմական գործողությունները դադարեցնելու վրա, այլ ոչ թե սկսել ԵՄ-ին այդ երկրի անդամակցության գործընթացը, որը կարող է տևել առնվազն տասը տարի: 

Սակայն կան նաև մի շարք եվրոպական երկրներ, որոնց ղեկավարներն աջակցում են Ուկրաինային համապատասխան կարգավիճակի տրամադրմանը՝ որքան էլ այդ գործընթացը երկար տևի:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր ԵՄ-ին անհապաղ միանալու խնդրանքով։

 

  • Կիսվել: