ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Օրբանը ողջունել է Պուտինի և Թրամփի հայտարարությունը Բուդապեշտում անցկացվելիք հանդիպման մասին

Օրբանը ողջունել է Պուտինի և Թրամփի հայտարարությունը Բուդապեշտում անցկացվելիք հանդիպման մասին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը արձագանքել է այն հայտարարությանը, ըստ որի Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Բուդապեշտում՝ Ուկրաինայում պատերազմի ավարտը քննարկելու համար։

«Ամերիկայի և Ռուսաստանի նախագահների միջև նախատեսված հանդիպումը հիանալի նորություն է աշխարհի խաղաղասեր ազգերի համար։ Մենք պատրաստ ենք»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

Ավելի ուշ Օրբանը հայտարարել է, որ հեռախոսով խոսել է Թրամփի հետ, և որ գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

«Հունգարիան ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ կղզի է»,- հավելել է նա։

Ինքը՝ Թրամփը, նույն օրը ավելի վաղ հայտարարել էր, որ ինքն ու Պուտինը երկար հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում «մեծ առաջընթաց» է գրանցվել, և երկու առաջնորդներն էլ համաձայնել են հանդիպել Հունգարիայի մայրաքաղաքում։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Պուտինը կողմ է հանդիպման անցկացմանը։

Ըստ նրա՝ Թրամփն առաջինն էր, որ հիշատակեց Բուդապեշտը, և մեր նախագահը անմիջապես աջակցեց այդ եվրոպական մայրաքաղաքում հնարավոր գագաթնաժողով անցկացնելու գաղափարին։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Բուդապեշտի գագաթնաժողովը տեղի կունենա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և նրա ռուս գործընկերների միջև հաջորդ շաբաթ անցկացվելիք հանդիպումների առաջին փուլից հետո, որի անցկացման վայր կորոշվի ավելի ուշ։

Պուտինի հետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ուրբաթ Սպիտակ տանը նախատեսված հանդիպման նախօրեին։ Զելենսկին հայտարարել է, որ հույս ունի համոզել Վաշինգտոնին տրամադրել Tomahawk հրթիռներ և այլ զենքի համակարգեր, որոնք Ուկրաինային հնարավորություն կտան գրոհել Ռուսաստանի խորքերը։

  • Կիսվել: