հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Օրբանը կոչ կանի Հունգարիայի խորհրդարանին հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

Օրբանը կոչ կանի Հունգարիայի խորհրդարանին հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

Հունգարիայի կառավարությունն աջակցում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը և Հունգարիայի խորհրդարանին կոչ է անում վավերացնել համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի արդյունքում։

Նշենք, որ հունվարի 23-ին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, և Հունգարիան այժմ դաշինքի միակ երկիրն է, որի խորհրդարանը դեռ չի քվեարկել շվեդական հայտի վերաբերյալ։

Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու իրենց հայտերը ներկայացրել են 2022 թվականի մայիսի 18-ին՝ բացատրելով, որ այդ քայլին իրենց դրդել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:

 

  • Կիսվել: