չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Օրբանը կոչ է արել Հունգարիայի խորհրդարանին հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը

Օրբանը կոչ է արել Հունգարիայի խորհրդարանին հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը

Այսօր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դիմել է երկրի խորհրդարանին՝ վավերացնելու Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումը, տեղեկացնում է EFE-ն։

Նշվում է, որ խորհրդարանի գարնանային նստաշրջանի բացման ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ կուժեղացնի Հունգարիայի անվտանգությունը, ուստի ձեզ կոչ եմ անում հաստատել այդ դիմումը»:

Իշխող «Ֆիդես» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատե Կոչիսը հայտնել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին քվեարկությունն ընդգրկված է փետրվարի 26-ի նստաշրջանի օրակարգում։ Նա նշել է, որ «Ֆիդես»ը նախատեսում է աջակցել Շվեդիայի խնդրանքին։

 

  • Կիսվել: