Ոնց որ մենք Բաքվի դատարանի նիստի կադրում լինենք. մեկ էլ այնտեղ կա ապակի, այդքան մեղադրյալ ու ապօրինի. Արամ Վարդևանյան
Դուք եթե կադրը տեսնեք, անկեղծորեն եմ ասում, ոնց որ մենք Բաքվի դատարանի նիստի կադրում լինենք: Այս մասին Բագրատ Սրբազանին և մյուսների դատական նիստի ընթացքում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Որովհետև մեկ էլ այնտեղ կա ապակի, այնտեղ կա այդքան մեղադրյալ ու այդքան ապօրինի»,- հավելել է նա:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):


