երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Օլիմպիական կրակի փոխանցումավազքի վրա հարձակում ծրագրած 19-ամյա նեոնացիստին դատապարտել են 2 տարվա ազատազրկման

Օլիմպիական կրակի փոխանցումավազքի վրա հարձակում ծրագրած 19-ամյա նեոնացիստին դատապարտել են 2 տարվա ազատազրկման

Ֆրանսիայում օլիմպիական կրակի փոխանցումավազքի վրա հարձակում ծրագրած և  համացանցում սպառնալիքներ հնչեցրած  նեոնացիստների 19-ամյա ենթադրյալ կողմնակիցը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։

Ըստ Associated Press-ի՝ Փարիզի դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ 19-ամյա երիտասարդը դատապարտվել է ուրբաթ օրը տեղի ունեցած արագ դատավարությունից հետո՝ սոցիալական ցանցերում ռումբի պատրաստման հրահանգներ, ատելության հաղորդագրություններ և մահվան սպառնալիքներ տարածելու, ինչպես նաև մարդկանց անձնական տեղեկություններ պարունակող սպառնալից հաղորդագրությունների մեղադրանքով:

Չորեքշաբթի առավոտյան Ֆրանսիայի արևելյան Էլզաս շրջանի իր տանը ձերբակալված տղամարդը ղեկավարել է «Ֆրանսիական արիական միավորում» կոչվող խումբը:

  • Կիսվել: