երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Օգոստոսի 25-ին աշխատանքային այցով Բաքու կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարը

Օգոստոսի 25-ին աշխատանքային այցով Բաքու կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով օգոստոսի 25-ին աշխատանքային այցով Բաքու կժամանի Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունը: Այցի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, գրում է Azatutyun.am-ը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օգոստոսի 26-ին պաշտոնական այցով Մոսկվա կժամանի Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Սա Բայրամովի առաջին արտասահմանյան այցն է դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր:

  • Կիսվել: