հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Օգնեք խաղաղությանը՝ մեր տարածաշրջանում «իրավիճակն ապակայունացնելու» փոխարեն․ Փարիզում Ադրբեջանի դեսպանը արձագանքել է Le Figaro-ի հոդվածին

Օգնեք խաղաղությանը՝ մեր տարածաշրջանում «իրավիճակն ապակայունացնելու» փոխարեն․ Փարիզում Ադրբեջանի դեսպանը արձագանքել է Le Figaro-ի հոդվածին

Տարածաշրջանում երկար ժամանակ անց առաջին անգամ հնարավոր է «արդար և կայուն» (չակերտները՝ խմբ․) խաղաղություն։ Այսպես Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան արձագանքել է Le Figaro թերթում հրապարակված «Բաքվի կողմից Ֆրանսիային վարկաբեկելու նպատակով լայնածավալ հարձակում» վերտառությամբ հոդվածին` հավելելով, որ աշխարհին պետք է ճշմարտություն, ոչ թե «կեղծ պատմություններ» (չակերտները՝ խմբ․):

«Դուք դեռ ձեզ այնպես եք պահում, կարծես չգիտեք, որ Ղարաբաղը հանդիսանում է «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մաս» (չակերտները՝ խմբ․): Le Figaro, օգնեք խաղաղությանը՝ մեր տարածաշրջանում «իրավիճակն ապակայունացնելու» (չակերտները՝ խմբ․) ձգտելու փոխարեն», - X սոցիալական ցանցում մեկնաբանության մեջ գրել է նա:

 Հավելենք, որ հոդվածում շեշտվում է, որ  «Կովկասյան երկիրը ՝ ավտոկրատ Իլիամ Ալիևի գլխավորությամբ, ակտիվացնում է տեղեկատվության մանիպուլյացիայի գործողությունները՝ Փարիզի իմիջը վարկաբեկելու նպատակով, որը հայերին աջակցությունը չի մարսում»։

  • Կիսվել: