կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ողջունում եմ Բաքվի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացը. Միշելը շնորհավորել է Ալիևին

Ողջունում եմ Բաքվի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացը. Միշելը շնորհավորել է Ալիևին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և ընդգծել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը:

«Քննարկել ենք նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և համագործակցությունը, ներառյալ՝ հաղորդակցությունը և էներգետիկան:

Առարկայական քննարկումներ ենք անցկացրել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերաբերյալ։ Ողջունում եմ Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ հանդիպումը՝ հասնելու կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը:

  • Կիսվել: