շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոչ ոք ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների հայտնվելու հայտ չի ներկայացրել. Լավրով

Ոչ ոք ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների հայտնվելու հայտ չի ներկայացրել. Լավրով

 

ՀԱՊԿ երկրների տարածքում ԱՄՆ ռազմաբազաների կամ ռազմական նշանակության այլ օբյեկտների հայտնվելը, ըստ համաձայնագրի, կազմակերպության շրջանակներում հաստատում կպահանջեր, ոչ ոք նման հայտ չի ներկայացրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպմանը։ 

«ՀԱՊԿ ցանկացած անդամի տարածքում օտարերկրյա ռազմական անձնակազմի ներկայության վերաբերյալ բոլոր հարցերը, համաձայն կանոնադրության, ենթակա են համաձայնեցման այս շրջանակներում: Ակնհայտ է, որ այս երկրներից ոչ մեկը ՀԱՊԿ-ին չի դիմել համապատասխան խորհրդատվություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ»,-ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նոր ռազմական օբյեկտների ի հայտ գալը Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում հակասում է տարածաշրջանի անվտանգության շահերին:


  • Կիսվել: