երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոչ ոք առանց ԺԴԿ-ի չի կարող հաղթել Էրդողանին. Կարո Փայլան

Ոչ ոք առանց ԺԴԿ-ի չի կարող հաղթել Էրդողանին. Կարո Փայլան

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «T24» լրատվական կայքին տված հարցազրույցում խոսել է ԺԴԿ-ի կողմից նախաձեռնվող քայլարշավի, պատգամավորների ձերբակալությունների ու այլ թեմաների մասին, գրում է ermenihaber.am-ը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ իշխանությունները կարգելեն քրդամետ կուսակցության կազմակերպելիք քայլերթը՝ հայ պատգամավորը նշել է, որ դա խտրականություն կլինի ԺԴԿ-ի նկատմամբ, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Քեմալ Քըլըչդարօղլուն (գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ-խմբ․) ու Դևլեթ Բահչելին («Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ-խմբ․) իրենց ուզած ժամանակ իրենց ուզած ուղղությամբ քայլել են։

  • Կիսվել: