շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոչ մի հրադադար չի լինելու. Իսրայելը հերքում է արևմտյան մամուլում տարածված տեղեկությունները

Ոչ մի հրադադար չի լինելու. Իսրայելը հերքում է արևմտյան մամուլում տարածված տեղեկությունները

Իսրայելը հերքում է արևմտյան մամուլում տարածված տեղեկությունները, ըստ որոնց՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունն ու ՀԱՄԱՍ խմբավորումը մոտ են մեկամսյա հրադադարի կնքմանը, հայտնում են ԶԼՄ-ները՝ հավելելով, որ Իսրայելը բացառում է կրակի դադարեցումը Գազայում:

՛՛Մենք չենք հրաժարվում ՀԱՄԱՍ-ի ոչնչացման և բոլոր պատանդների վերադարձի մտադրությունից։ Գազան այլևս երբեք չպետք է սպառնալիք հանդիսանա Իսրայելի համար՛՛,-այսօր հայտարարել է երկրի կառավարության խոսնակ Իլեանա Ստայնը։

Նա հավելել է, որ ոչ մի հրադադար չի լինելու, իսկ նախկինում եղածները, նրա խոսքով, ոչ թե հրադադարներ էին, այլ ռազմական գործողություններում մարդասիրական նպատակներով հայտարարված ժամանակավոր դադարներ:

 

  • Կիսվել: