չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
«Ոչ մի գործընթաց չի կարող «խաղաղ» կոչվել, եթե չորս նոր շրջանները ՌԴ կազմում ներառելու նոր իրողությունը դրանում ամրագրված չէ»․ Պուտինի խոսնակ

«Ոչ մի գործընթաց չի կարող «խաղաղ» կոչվել, եթե չորս նոր շրջանները ՌԴ կազմում ներառելու նոր իրողությունը դրանում ամրագրված չէ»․ Պուտինի խոսնակ

Ուկրաինայի հարցով ոչ մի խաղաղ գործընթաց չի կարող գոյություն ունենալ, եթե դրանով չի նախատեսվում չորս նոր շրջանները Ռուսաստանի կազմում ներառելը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությունը՝  փետրվարին ՛՛խաղաղ գործընթաց՛՛ նախաձեռնելու մասին՝ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Սկսենք նրանից, որ առայժմ ոչ մի ՛՛խաղաղ գործընթաց՛՛ չկա։ Ուկրաինայի կողմից չի կարող ոչ մի ՛՛խաղաղության ծրագիր՛՛ լինել, եթե այն հաշվի չի առնում այսօրվա նոր իրողությունները ռուսական տարածքի վերաբերյալ, այն է՝ ՌԴ կազմում չորս նոր շրջանների ներառումը։ Որևէ ծրագիր, որը հաշվի չի առնում այս նոր իրողությունը, չի կարող հավակնել ՛՛խաղաղ՛՛ կոչվելուն՛՛:

  • Կիսվել: