հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ո՞ր դեպքում ԱՄՆ-ը կարող է բանակցել ՌԴ-ի հետ․ The National Interest

Ո՞ր դեպքում ԱՄՆ-ը կարող է բանակցել ՌԴ-ի հետ․ The National Interest

Եթե Հանրապետական կուսակցությունը հաղթի Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններում, Սպիտակ տունը կարող է բանակցել Ռուսաստանի հետ, գրում է The National Interest-ի սյունակագիր Մեթյու Մեյը։

Հեղինակն ուշադրություն է հրավիրել Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթիի հայտարարությունների վրա: Մաքքարթին անցյալ շաբաթ նշեց, որ իր կուսակցությունը, եթե մեծամասնություն ստանա, կվերանայի կամ նույնիսկ կդադարեցնի Ուկրաինային օգնության հոսքը:

«Ես հավատում եմ, որ մարդիկ ռեցեսիայի մեջ կհայտնվեն, և նրանք չեն պատրաստվում չեկ գրել Ուկրաինային առանց նշված գումարի, քարտ բլանշի», - ասել է Մաքքարթին և հավելել, որ չնայած Կիևի կարևորությանը ամերիկյան օրակարգում, Սպիտակ տունը միայն այս խնդրով չի կարող զբաղվել։

  • Կիսվել: