երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նյու Յորքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա. կա զոհ

Նյու Յորքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա. կա զոհ

Նյու Յորքում սկուտերի վրա տղամարդու կրակոցից մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել, հայտնում է NYPD-ն Twitter-ում։

«(Մարդը – խմբ.) կրակել է չորս անմեղ մարդկանց վրա, որոնցից մեկը, ցավոք, մահացել է», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է NYPD-ի առաջին հանձնակատար Էդվարդ Կաբանը։

Նշվում է, որ մահացածը 87-ամյա տղամարդ էր։

Ոստիկանության պետի օգնական Ջոզեֆ Քենին ասել է, որ սպաները կարողացել են ձերբակալել կրակոցն իրականացրած 21-ամյա տղամարդուն, ով նստած է եղել առանց փաստաթղթերի սկուտերի։ Նրա արարքի շարժառիթներն անհայտ են, քննիչները ենթադրում են, որ հարձակվողի գործողությունները պատահական են եղել։

Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: