Նյու Յորքում ջրհեղեղ է. արտակարգ դրություն է հայտարարվել
«Նորդ-Օստ» հզոր փոթորիկը հասել է ԱՄՆ-ի արևելյան ափերին։ Քամու ուժգնությունը հասնում է 130 կմ/ժ-ի, հորդառատ անձրևներ են տեղում։
Քաղաքի բնակիչները ավտոտրանսպորտը փոխարինել են նավակներով։ Քուինսում և Նյու Ջերսիում հեղեղվել են ամբողջ թաղամասեր, իշխանությունները նախազգուշացնում են ջրի մակարդակի բարձրացման մասին: Ընդ որում ՝ տարերքի գագաթնակետը դեռ առջևում է։
Նյու Յորքում, Ուեսթչեսթերում, Լոնգ Այլենդում և Նյու Ջերսիի ութ շրջաններում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել:



