երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Նյու Յորքում Իսրայելի հյուպատոսության դեմ ահաբեկչության փորձ է կանխվել

Նյու Յորքում Իսրայելի հյուպատոսության դեմ ահաբեկչության փորձ է կանխվել

Ամերիկյան անվտանգության ծառայությունները կանխել են Նյու Յորքում Իսրայելի հյուպատոսության վրա հարձակման փորձը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Նյու Յորքում Իսրայելի գլխավոր հյուպատոս Օֆիր Ակունիսը։

«Իսրայել պետությունը խորապես գնահատում է ամերիկյան անվտանգության ծառայությունների օպերատիվ գործողությունները և համագործակցությունը մեր հյուպատոսության վրա այսօրվա հարձակման փորձը խափանելու համար», - ասվում է հայտարարության մեջ:

The Times of Israel թերթը հայտնում է, որ կասկածյալը եղել է ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ ՌԴ-ում արգելված «ԻՊ» խմբավորման կողմնակից։ Նա ապրում է Վիրջինիայում և ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից:

  • Կիսվել: