Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել՝ առանց պատժամիջոցի
Նյու Յորքի դատարանը որոշել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչել լռության համար պոռնոաստղին գումար վճարելու գործով: Թրամփի նկատմամբ, սակայն, պատժամիջոց չի կիրառվի: Նա ազատվել է կալանքից, տուգանքներից և փորձաշրջանից, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ Դոնալդ Թրամփը իր փաստաբանի հետ դատարանի դիմաց հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ։ Նա մեղադրական դատավճիռը համարել է «վհուկների քաղաքական որս» և խոստացել է բողոքարկել դատարանի որոշումը։
Թրամփը կդառնա ԱՄՆ պատմության առաջին նախագահը, որը պաշտոնը կստանձնի քրեական դատվածությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը հայտարարել էր, որ 2011 թվականին իրեն սպառնացել են, որպեսզի լռի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապի մասին, իսկ ավելի վաղ նա հայտարարել էր, որ Թրամփն իրեն լռության համար 130 հազար դոլար է վճարել։