հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նուր Սուլթանում սկսվել է Աստանայի ձեւաչափով Սիրիային նվիրված հանդիպումը

Նուր Սուլթանում սկսվել է Աստանայի ձեւաչափով Սիրիային նվիրված հանդիպումը

Հուլիսի 7-ին Նուր Սուլթանում սկսվել Է Սիրիային նվիրված միջազգային հանդիպումն Աստանայի ձեւաչափով: Բանակցություններն սկսվում են Սիրիայի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւի եւ Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Այման Սուսանի կոնսուլտացիաներով, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:

Սիրիային նվիրված բարձր մակարդակի 16-րդ միջազգային հանդիպումն Աստանայի ձեւաչափով տեղի կունենա հուլիսի 7-ից մինչեւ 8-ը: Դրան մասնակցում են երաշխավոր երկրների (Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի), Սիրիայի կառավարության եւ սիրիական զինված ընդդիմության պատվիրակությունները: Որպես դիտորդներ միջոցառմանը մասնակցում են ՄԱԿ-ի, Հորդանանի, Լիբանանի եւ Իրաքի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
 

 

  • Կիսվել: