երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի լրամշակման հարցում. Միլլեր

Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի լրամշակման հարցում. Միլլեր

Մենք միշտ առիթներ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում հրավիրելու համար։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը՝ հաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

«Իհարկե, մենք միշտ առիթներ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում հրավիրելու համար։ Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի», - ասել է Միլլերը ճեպազրույցում։

Նրա խոսքով, Երեւանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, եւ Վաշինգտոնը վճռական է ամեն կերպ աջակցելու նրանց, այդ թվում՝ հանդիպում կազմակերպելը, եթե դա օգտակար լինի։

Միաժամանակ, ուղիղ այն հարցին, թե արդյոք պետքարտուղար Բլինքենը պատրաստվում է նման հանդիպում կազմակերպել Նյու Յորքում, Միլլերը ձեռնպահ մնաց կոնկրետ հայտարարություն անելուց։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: