շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նորվեգիայի խորհրդարանի նախագահի ելույթից հետո Իրանում դեսպանը կանչվել է ԱԳՆ

Նորվեգիայի խորհրդարանի նախագահի ելույթից հետո Իրանում դեսպանը կանչվել է ԱԳՆ

Թեհրանում Նորվեգիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Նորվեգիայի խորհրդարանի խոսնակի միջամտողական հայտարարություններից հետո:

 Այս մասին, հայտնում է Mehr լրտվական գործակալությունը։
 
Հանդիպման ընթացքում նորվեգացի բանագնացին փոխանցվել է Իրանի խիստ բողոքը։
Ընդգծվել է նաեւ, որ Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների վերաբերյալ Նորվեգիայի խորհրդարանի նախագահի ոչ կառուցողական հայտարարությունները համարվում են միջամտություն երկրի ներքին գործերին։
 
Այս հանդիպմանը Նորվեգիայի դեսպանը նաեւ հայտարարել է, որ որքան հնարավոր է շուտ ուղերձ է հղելու Թեհրանին։
 
Իրանի մի շարք քաղաքներում բուռն բողոքի ակցիանե են սկսվել սեպտեմբերի 16-ին իրանցի երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ, որը հիվանդանոցում մահացել է:
 
Չնայած Ամինիի մահվան հանգամանքների վերաբերյալ Իրանի պաշտոնյաների բացատրություններին, փողոցային բռնի ցույցերը հանգեցրել են անվտանգության անձնակազմի վրա հարձակումների եւ հանրային ունեցվածքի ու սրբավայրերի նկատմամբ վանդալիզմի:

  • Կիսվել: