չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Նորվեգիան Ուկրաինային ավելի քան հարյուր միլիոն դոլար կհատկացնի

Նորվեգիան Ուկրաինային ավելի քան հարյուր միլիոն դոլար կհատկացնի

Նորվեգիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելու երկրի կարևոր էներգետիկ ենթակառուցվածքին, հայտարարել է Նորվեգիայի կառավարությունը։

«Նորվեգիան ներկայումս հատկացնում է լրացուցիչ 1,1 միլիարդ՝ աջակցելու Ուկրաինային իր էներգետիկ ենթակառուցվածքը վերականգնելու համար: Նորվեգիան սերտ երկխոսություն է վարելու Ուկրաինայի հետ ֆինանսական միջոցների օգտագործման հարցում»,- ասվում է Նորվեգիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

  • Կիսվել: