շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Նոր Օռլեանում Ամանորին տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել

Նոր Օռլեանում Ամանորին տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել

Նոր Օռլեանի պայթյունի մեջ կասկածվող անձը երկու ռումբ է տեղադրել հարձակման վայրում, որոնք անհայտ պատճառով չեն պայթել:

Գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոի  տվյալները։

Դրանից առաջ պարբերականը հայտնել էր, որ Նոր Օռլեանում ահաբեկչության մեջ կասկածվող 42-ամյա Շամսուդ-Դին Ջաբարը իր տանը ստեղծել էր արհեստանոց` ռումբեր պատրաստելու համար:

«Տղամարդը, ով նոր տարվա սկզբին պիկապ մեքենայով մտել էր Նոր Օռլեանի մարդաշատ փողոց, ծրագրել էր օգտագործել հաղորդիչը՝ երկու պայթուցիկ սարքերն ակտիվացնելու համար, որոնք նա դրել էր հարձակման վայրից ոչ հեռու» - գրել է պարբերականը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում ամենագնացը մխրճվել էր Ամանորը տոնող մարդկանց խմբի մեջ, ինչի հետևանքով կա 10 զոհ և 30 վիրավոր:

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի ֆրանսիական թաղամասում գտնվող պատմական Բուրբոն փողոցում, որը հայտնի զբոսաշրջային հատված է՝ բազմաթիվ բարերով և ռեստորաններով: Ուստի, Ամանորի գիշերը փողոցը մարդաշատ է եղել:

 

  • Կիսվել: