կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Նոբելյան մրցանակի 77 դափնեկիր կոչ է արել Ռոբերտ Քեննեդի կրտսերին չնշանակել ԱՄՆ առողջապահության նախարար

Նոբելյան մրցանակի 77 դափնեկիր կոչ է արել Ռոբերտ Քեննեդի կրտսերին չնշանակել ԱՄՆ առողջապահության նախարար

Քիմիայի, տնտեսագիտության, բժշկության և ֆիզիկայի ոլորտներում Նոբելյան մրցանակի դափնեկիրները դիմել են ԱՄՆ Սենատին՝ կոչ անելով  դեմ գնալ Ռոբերտ Քենեդի կրտսերին ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարի պաշտոնում նշանակելուն։ Այս մասին ասվում է 77 դափնեկիրների համատեղ նամակում։

The New York Times-ի հրապարակած փաստաթղթում այս կոչը բացատրվում է Քենեդի կրտսերի՝  այս պաշտոնի համար անհրաժեշտ փորձի բացակայությամբ։ Նամակի հեղինակները նաև նշում են, որ նման անձի նշանակումը «կվտանգի հանրային առողջությունը և կխաթարի առողջապահության բնագավառում Ամերիկայի համաշխարհային առաջնորդությունը»։

Թրամփը ավելի վաղ ասել էր, որ մտադիր է Քենեդի կրտսերին կարևոր դեր տալ իր վարչակազմում: Ինքը՝ Քենեդի կրտսերը, ասել էր, որ ծրագրում է պայքարել ԱՄՆ առողջապահական համակարգում կոռուպցիայի դեմ։ 

 

Քաղաքական գործչի խոսքով՝ Թրամփը խնդրել է իրեն երեք բան՝ արմատախիլ անել կոռուպցիան պետական ​​առողջապահական հաստատություններում, բժշկական հաստատությունները վերադարձնել ոսկե ստանդարտի և ապացույցների վրա հիմնված գիտության ավանդույթին և կրկին առողջացնել Միացյալ Նահանգները՝ վերջ տալով քրոնիկական հիվանդությունների համաճարակին։

  • Կիսվել: