շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Նմանը չունեցող ռուսական «նոու-հաուն» արդյունավետ է եղել մարտի դաշտում․ Պուտին

Նմանը չունեցող ռուսական «նոու-հաուն» արդյունավետ է եղել մարտի դաշտում․ Պուտին

Սպառազինությունների ոլորտում ռուսաստանյան բազմաթիվ «նոու-հաուներ», որոնք նմանը չունեն, արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը ռազմի դաշտում։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բանակ–2024» համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:

Պուտինն ընդգծել է, որ համաժողովում ծավալվել է ռուսական պաշտպանական արդյունաբերության առաջատար, շատ առումներով` եզակի ձեռքբերումների, համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար կորպորացիաների մասշտաբային ներկայացում: Միայն սպառազինության, տարբեր ռազմական և հատուկ տեխնիկայի արտահանման նմուշների ավելի քան 240 նմուշ է ներկայացված։

 

«Ընդգծեմ, որ հայրենական շատ նմանը չունեցող նորարարական լուծումներ արդեն իսկ ապացուցել են իրենց արդյունավետությունը ռազմի դաշտում։ Ավելին, դրանց հիմնական բնութագրերը անընդհատ կատարելագործվում են:

Պաշտպանական գործարանների կոնստրուկտորների, ինժեներների, գիտնականների, աշխատանքային կոլեկտիվների աշխատանքը ակտիվորեն շարունակվում է՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության ընթացքում ձեռք բերված մարտական փորձը»,- ասել է Պուտինը։

  • Կիսվել: