չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան քննադատելու համար Բաքուն արգելել է ԵԱՀԿ դիտորդի մուտքն Ադրբեջան

Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան քննադատելու համար Բաքուն արգելել է ԵԱՀԿ դիտորդի մուտքն Ադրբեջան

Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության Ազգային խորհրդի անդամ, ԵԱՀԿ դիտորդ Նիկ Գուգերին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան։

Ոստիկանները վերցրել են նրա անձնագիրը, 3 ժամ պահել օդանավակայանում, ապա նստեցրել դեպի Ստամբուլ չվերթի ինքնաթիռ։

Ավելի վաղ Գուգերը քննադատել էր Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի համար, մեղադրել քրիստոնյաների ցեղասպանության մեջ և պահանջել պատժամիջոցներ սահմանել այդ երկրի դեմ։

  • Կիսվել: