ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիգերը տեղի չի տա միջազգային ճնշումներին և չի վերականգնի Բազումին նախագահի պաշտոնում․ Տչիանի

Նիգերը տեղի չի տա միջազգային ճնշումներին և չի վերականգնի Բազումին նախագահի պաշտոնում․ Տչիանի

Նիգերում զինվորականների կողմից պետության ղեկավար հռչակված Աբդուրահման Տչիանին հայտարարել է, որ ապստամբները տեղի չեն տա միջազգային ճնշումներին և Մոհամեդ Բազումին չեն վերականգնի երկրի նախագահի պաշտոնում:

Տչիանին անօրինական և անմարդկային է անվանել Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի սահմանած պատժամիջոցները: Կառույցը ապստամբներից պահանջում են երկրում սահմանադրական կարգի վերականգնում։

«Ոչինչ չի խանգարի անցումային շրջանին և ազգային ինքնիշխանության պահպանմանը։ Մենք բախվում ենք արտաքին միջամտության, որը փորձում է խոչընդոտել մեր իշխանության գալը, ինչը բխում է Նիգերի ժողովրդի շահերից»,- ընդգծել է Տչիանին:

  • Կիսվել: