շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նիգերիայում 227 աշակերտի են առևանգել

Նիգերիայում 227 աշակերտի են առևանգել

Նիգերիայում զինված անձինք հինգշաբթի առևանգել են 227 աշակերտի Կադունա նահանգի հյուսիսային Կուրիգա քաղաքում, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ, ըստ տեղի ուսուցիչների, առևանգումը դպրոցում ամենախոշորն է եղել 2021 թվականից ի վեր:

Գրոհայինները դպրոցի վրա հարձակվել են առավոտյան, միջնակարգ դպրոցից առևանգել են 187, իսկ նախակրթարանից՝ մոտ 40 աշակերտի։

Նահանգի ղեկավարը խոստացել է ապահովել բոլոր դպրոցականների ազատ արձակումը:

Հաղորդվում է նաև, որ Նիգերիայում երեխաների առևանգումը սովորական երևույթ է դառնում: 2014 թվականին «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորումը Նիգերիայի հյուսիսային Չիբոկ քաղաքում առևանգել էր 276 աշակերտուհու։ 2021 թվականի դրությամբ նրանցից 100-ից ավելին անհայտ կորած է համարվում։ Save the Children կազմակերպության տվյալով՝ 2021 թվականի հունվարից օգոստոս Նիգերիայում առևանգվել է ավելի քան 1000 երեխա:

  • Կիսվել: