երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Նիգերի ապստամբներին իշխանությունից հրաժարվելու համար մեկ շաբաթ ժամանակ է տվել

Նիգերի ապստամբներին իշխանությունից հրաժարվելու համար մեկ շաբաթ ժամանակ է տվել

Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական միությունը (ECOWAS), որը բաղկացած է 15 երկրից, Նիգերի ապստամբներին մեկ շաբաթ ժամանակ է տվել՝ իշխանությունից հրաժարվելու համար: 

Ըստ AFP-ի՝ նրանց նաև սպառնացել են ուժի կիրառմամբ, ինչպես նաև ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվել Նիգերի նոր կառավարության դեմ։

Հաղորդվում է, որ Արևմտյան Աֆրիկայի տնտեսական միությունը պահանջել է ՛՛անհապաղ ազատ արձակել և վերականգնել՛՛ նորընտիր նախագահ Մուհամեդ Բազումին, որը չորեքշաբթի օրվանից պահվում է զինվորականների հսկողության տակ։

Նշենք, որ այսօր Նիգերում հազարավոր մարդիկ մասնակցել են Ֆրանսիայի և Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության դեմ ակցիային՝ վանկարկելով նրանց դեմ ուղղված կարգախոսներ. նրանցից ոմանք Ռուսաստանի դրոշն են ծածանել։

Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ եթե ինչ-որ մեկը հարձակվի Ֆրանսիայի քաղաքացիների, բանակի, դիվանագետների և ֆրանսիական շահերի վրա, Ֆրանսիան անմիջապես կպատասխանի դրան։

 

  • Կիսվել: