ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիդեռլանդները հետ է կանչել «Թուրքական հոսք»-ի արտահանման լիցենզիան

Նիդեռլանդները հետ է կանչել «Թուրքական հոսք»-ի արտահանման լիցենզիան

Նիդեռլանդները հետ է կանչել «Թուրքական հոսք» գազատարի նախագծի օպերատորի արտահանման լիցենզիան, սակայն դա չի ազդի օպերատորի շահագործման վրա: Panorama.am-ի փոխանցմամբ, այդ մասին ասել էեն South Stream Transport B.V. նախագծային ընկերությունը ։

 
Ընկերությունը հիշեցրել է, որ 2022 թվականի ընթացքում Եվրամիությունը պարբերաբար լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել՝ ուղղված Ռուսաստանի վառելանյութերի, տեխնոլոգիաների և ծառայությունների արտահանումը սահմանափակելուն։
 
«2022 թվականի սեպտեմբերի 18-ի նոր պատժամիջոցների ներդրման արդյունքում «Թուրքական հոսք» ծովային գազատարի օպերատոր South Stream Transport B.V.-ի արտահանման լիցենզիան վաղաժամկետ չեղարկվել է, քանի որ դրանով ռուսական գազը Սև ծովով տեղափոխվում է Թուրքիայի սպառողներինև եվրոպական երկրները,»,-ասվում է մամուլում։
 
Նիդեռլանդների իշխանությունները այդ մասին պաշտոնական ծանուցում են ուղարկել թուրքական կողմին՝ հղում կատարել ով ԵՄ կանոնակարգ 833/2014 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին (փոոխված, ներառյալ նոր պատժամիջոցների սահմանափակումները): Այս դրույթներն արգելում են ապրանքների և ծառայությունների, մասնավորապես՝ տեխնիկական օգնության և ծառայությունների մատակարարումը Ռուսաստանին, ներառյալ նրա բացառիկ տնտեսական գոտին և աշխարհամասային շելֆ:

  • Կիսվել: