ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նիդերլանդներում որոշել են անձը հաստատող փաստաթղթերում սեռը չնշել

Նիդերլանդներում որոշել են անձը հաստատող փաստաթղթերում սեռը չնշել

Նիդերլանդները որոշել են հրաժարվել անձը հաստատող փաստաթղթերում սեռը նշելուց: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Երկրի կրթության, մշակույթի և գիտության նախարար Ինգրիդ վան Էնգելսհովենը դիմում է ուղարկել երկրի խորհրդարան, որում նշել է՝ համապատասխան սյունյակը  փաստաթղթերից կանհետանա 2024-25 թվականներին։

Միևնույն ժամանակ անձնագրերում սյունյակը կպահպանվի, քանի որ դա պահանջում են Եվրամիության օրենքները:

Նշվում է նաև, որ Մալթան և Նոր Զելանդիան արդեն թույլ են տվել չնշել անձի սեռը անձնագրերում։

Ըստ աղբյուր,  տեղի ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչները վաղուց են ելույթ ունենում նման փոփոխություններ անելու համար: Նախարարի խոսքով՝ սեռը մատնանշելուց հրաժարվելը որևէ գործնական հետևանքների չի հանգեցնի:

  • Կիսվել: