շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նիդերլանդներում Հոլոքոստի թանգարանի բացումն ուղեկցվել է Գազայի պատերազմի դեմ բողոքի ցույցերով

Նիդերլանդներում Հոլոքոստի թանգարանի բացումն ուղեկցվել է Գազայի պատերազմի դեմ բողոքի ցույցերով

Ամստերդամում բացվել է Հոլոքոստի ազգային թանգարան, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ արարողությունը գլխավորել են Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը և Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, որի ներկայությունը Գազայի հատվածում պատերազմի դեմ բողոքի ցույցեր է առաջացրել:

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Ամստերդամի Վաթերլոոյի հրապարակում՝ սինագոգի մոտ, որտեղ թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը, նախագահ Իսահակ Հերցոգը և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հանդիպել են թանգարանի բացումից առաջ։ Ցուցարարները վանկարկել են «Ամոթ» և «Ազատ Պաղեստին»՝ բողոքելով Գազայում Իսրայելի ռազմական գործողության դեմ։

Նախագահ Հերցոգի այցի դեմ բողոքողների մի մասը հրեա էր: Նրանք վանկարկել են «Ոչ մեր անունից» և «Այլևս երբեք»՝ պահանջելով անհապաղ զինադադար Գազայում: Ցուցարարները Հերցոգին մեղադրել են պաղեստինյան ցեղասպանությանը մեղսակցության համար, մեղադրանք, որը նախագահն ու Իսրայելի մյուս իշխանությունները կտրականապես մերժում են:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներն ընդգծել են, որ դեմ են Իսրայելի նախագահի ներկայությանը, այլ ոչ թե թանգարանի բացմանը:

  • Կիսվել: