չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սպիտակ փուչիկներ՝ դեպի երկինք. ՌԴ-ում ակցիա են կազմակերպել ի հիշատակ «Կրոկուսի» զոհերի

Սպիտակ փուչիկներ՝ դեպի երկինք. ՌԴ-ում ակցիա են կազմակերպել ի հիշատակ «Կրոկուսի» զոհերի

Մոսկվայում սպիտակ փուչիկներ են արձակվել դեպի երկինք՝ ի հիշատակ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ավելի վաղ Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա երկրների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներն ու աշխատակիցները, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և ԵՄ երկրների դեսպանները, ծաղիկներ են դրել մարտի 22-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին:

Արարողությունը տեղի է ունեցել ողբերգության իններորդ օրը։

Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 144 մարդ։

  • Կիսվել: