երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նեթանյահուն նախատեսում է Գազայի հարավում գործողությունն ավարտել մինչև մարտի տասը

Նեթանյահուն նախատեսում է Գազայի հարավում գործողությունն ավարտել մինչև մարտի տասը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հարավում գործողությունը մինչև մարտի 10-ը դադարեցնելու պլանների մասին, հայտնում է Իսրայելի հեռուստատեսությունը:

Ինչպես հաղորդվում է՝  Նեթանյահուն վերջերս հայտնել է, որ, հաշվի առնելով միջազգային ճնշումը, Գազայի հատվածի ամենահարավային քաղաքում գործողությունը պետք է ավարտվի մինչև մահմեդականների համար սուրբ Ռամադանի սկիզբը։

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը Նեթանյահուին հայտնել է, որ զինվորականները պատրաստ են գործողության, սակայն անհրաժեշտ է, որ Իսրայելի կառավարությունը նախ որոշի Գազայի հատվածի հյուսիսային և կենտրոնական մասերից տեղահանված խաղաղ բնակիչների, ինչպես նաև Եգիպտոսի հետ պաղեստինյան անկլավի սահմանով անցնող գոտու նկատմամբ գործողությունների ծրագիրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Իսրայելի վարչապետը զինվորականներին հանձնարարել է ծրագիր պատրաստել խաղաղ բնակչության տարհանման և Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ՀԱՄԱՍ արմատական շարժման մնացած չորս գումարտակների ոչնչացման համար:

 

  • Կիսվել: