Նեթանյահուն հայտարարել է, որ «ջերմ զրույց» է ունեցել Թրամփի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նախորդ օրը «ջերմ զրույց» է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և շնորհակալություն է հայտնել նրան Իրանի վրա Իսրայելի ռազմական հարվածների լույսի ներքո ցուցաբերած աջակցության համար։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին՝ Իսրայելի պետության մեծ բարեկամին։ Ես շնորհակալություն եմ հայտնում նրան իր աջակցության, մեր կողքին կանգնելու և Միացյալ Նահանգների կողմից Իսրայելի երկինքը պաշտպանելու գործում ցուցաբերվող օգնության համար։ Մենք անընդհատ շփվում ենք, այդ թվում՝ երեկ երեկոյան։ Դա շատ ջերմ զրույց էր։ Ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին իր աջակցության համար»,- ասել է նա վարչապետի գրասենյակի կողմից տարածված ամենօրյա ուղերձում։