ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «ջախջախում է» Իրանին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «ջախջախում է» Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկրի ռազմական գործողությունները «ջախջախում են» Իրանին, և որ Իրանի իշխանության տապալումն Իրանի ժողովրդի ձեռքում է։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Մեր ձգտումն է, որ Իրանի ժողովուրդը թոթափի բռնապետության լուծը։ Ի վերջո, դա կախված է նրանցից։ Բայց կասկած չկա, որ մինչ այժմ ձեռնարկված գործողություններով մենք ջախջախում ենք նրանց ոսկորները, և մեր ձեռքը դեռ մեկնված է», - նշել է Նեթանյահուն Ազգային առողջապահական արտակարգ գործողությունների կենտրոն այցելության ժամանակ։

Նրա խոսքով՝ «իրանցի ժողովրդի հետ հաջողության հասնելու դեպքում», «մեկընդմիշտ վերջ կդրվի այս ամենին», և տեղի կունենան փոփոխություններ։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

 

  • Կիսվել: