ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Նեթանյահուն հայտարարել է Գազայում ցամաքային գործողության մեկնարկի մասին

Նեթանյահուն հայտարարել է Գազայում ցամաքային գործողության մեկնարկի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազա քաղաքում ցամաքային մեծ գործողություն սկսելու մասին: Այս համատեքստում նա խնդրել է ազատել իրեն կոռուպցիայի գործով դատավարության ընթացքում սահմանված կարգով ցուցմունք տալուց, տեղեկացնում է Jerusalem Post:

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էինք, որ իսրայելական կողմը մտադիր է գրավել քաղաքը և վերացնել ՀԱՄԱՍ-ը: Ակնկալվում է, որ առաջիկայում ռազմական գործողությունները կակտիվանան:

Վերջին օրերին ՑԱԽԱԼ-ն ուժեղացրել էր Գազային ավիահարվածները՝ ոչնչացնելով բազմաթիվ բարձրահարկ շենքեր, որոնք, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ն օգտագործել է ռազմական նպատակներով։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ սոցցանցի իր էջում գրել է. «Գազան կրակի մեջ է։ Բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին, ինչպես նաև պայմաններ ստեղծում պատանդների ազատ արձակման համար»։

Նա նաև նախազգուշացրել է՝ չեն թուլացնի ճնշումը, մինչև չհասնեն բոլոր նպատակներին:

 

  • Կիսվել: