երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Նեթանյահուն ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում

Նեթանյահուն ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ կունենա հուլիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում։ Այս մասին գրում է Times of Israel թերթը՝ իսրայելցի պաշտոնյային հղումով։

Ըստ աղբյուրի՝ ելույթը, որին Նեթանյահուին հրավիրել էին Կոնգրեսի առանցքային անդամները, նախատեսված է հուլիսի 24-ին։

Ավելի ուշ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն X-ի իր էջում գրել է, որ Նեթանյահուն իսկապես մասնակցելու է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ հանդիպմանը։ Նա նշել է, որ ուրախ է այս մասին հայտարարել ԱՄՆ Սենատի հանրապետական ​​փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի հետ միասին։

  • Կիսվել: