հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին

Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազին այն բանի համար, որ վերջինս դիմում է ներկայացրել իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ միասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նեթանյահուն  ասել է, որ «նողկանքով մերժում է» այն, որ «ժողովրդավարական Իսրայելը» համեմատել են, իր խոսքով, «զանգվածային մարդասպանների հետ»։ Նա ՄՔԴ-ի դիմումն անվանել է «անհեթեթ և կեղծ», իսկ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց հետ համեմատելը՝ «իրականության խեղաթյուրում»։

Նման մեկնաբանություններ է արել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հավասարության նշան չկա։

«Հստակ է, որ Իսրայելը ցանկանում է անել ամեն բան՝ քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ապահովելու համար», - նշել է Բայդենը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես հայտնել է, որ Վաշինգտոնը մերժում է ՄՔԴ-ի քայլը։ Նա նշել է, որ ձերբակալման հրամաններ ստանալու դիմումը կվտանգի հրադադարի հասնելու ջանքերը։

  • Կիսվել: