Նեթանյահուն չի մասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն չեղյալ է հայտարարել Թրամփի երդմնակալության արարողությանը ԱՄՆ մեկնելու ծրագրերը։
Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի կառավարության ղեկավարի օգնականներից մեկին։
Աղբյուրը չի հստակեցրել, թե ինչու է Իսրայելի կառավարության ղեկավարը հրաժարվել մասնակցել ԱՄՆ նորընտիր նախագահի՝ հունվարի 20-ին նախատեսված, նախապես ծրագրված երդմնակալությանը։