Նեթանյահուն աջակցում է Թրամփի ծրագրին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աջակցել է Գազայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին: Այս մասին տեղեկացնում է հաղորդում է Today in Israel-ը։
«Մենք կարևոր քայլ ենք ձեռնարկել Գազայում պատերազմը դադարեցնելու և Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար։ Եթե ՀԱՄԱՍ–ը մերժի ձեր ծրագիրը, Իսրայելն ինքը կավարտի աշխատանքը։ Սա կարող է արվել հեշտ կամ դժվար ճանապարհով։ Մենք նախընտրում ենք հեշտ ճանապարհը։ Բայց այս դեպքում էլ աշխատանքը կավարտվի», - ասել է Նեթանյահուն։
Նա հավելել է, որ Պաղեստինը չի մասնակցի Գազայի վերափոխմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակ տունը ներկայացրել է Գազայի վերաբերյալ Թրամփի խաղաղության ծրագիրը:
«Եկեք սա անվանենք «հավերժական խաղաղություն» Մերձավոր Արևելքում: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ Գազայի վերաբերյալ խաղաղության իր ծրագրի մասին:
«ՀԱՄԱՍ-ը միակ կողմն է, որը չի տվել իր համաձայնությունը։ Եթե նրանք հրաժարվեն խաղաղության ծրագրից, ես լիովին կաջակցեմ Նեթանյահուին»,-նշել է նա։


