Նեթանյահուի շարունակական արկածախնդրությունն այլընտրանք չի թողնում, քան դիմադրելը. Ալի Լարիջանի
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի արկածախնդիր վարքագիծը տարածաշրջանը մղում է դեպի այս ռեժիմի հետ անխուսափելի առճակատման, գրում է Parstoday-ը:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սիոնիստական ռեժիմի կողմից Հայսհամ Ալի Թաբաթաբայիի նահատակության մասին X սոցիալական ցանցում գրել է . «Իսլամի մարգարեի դստեր՝ Հազրաթ Ֆաթիմա Զահրայի նահատակության գիշերը, այդ կնոջ ուղու իսկական մարտիկներից մեկը նահատակվեց իր մի խումբ ուղեկիցների հետ միասին սիոնիստների կողմից»։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը, ցավակցություն հայտնելով «Հեզբոլլահ»-ի ղեկավարությանը և մարտիկներին, ընդգծեց, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արկածախնդրությունները ցույց է տալիս, որ այլ ճանապարհ չկա, քան իսրայելական կեղծ ռեժիմին դիմակայելը։


