երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Նեթանյահուի խորհրդականը դատապարտել է Ռաֆահի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշումը

Նեթանյահուի խորհրդականը դատապարտել է Ռաֆահի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշումը

ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որն Իսրայելին պարտավորեցնում է դադարեցնել ռազմական գործողությունը Ռաֆահում, կնշանակի «հրապարակային ինքնասպանություն», աշխարհում ոչինչ չի ստիպի հրեական պետությանը դա անել, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Աշխարհում չկա այնպիսի ուժ, որը կստիպի մեզ հրապարակային ինքնասպանություն գործել, քանի որ հենց այսպիսին է ՄԱԿ-ի դատարանի պահանջը՝ դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ մեր պատերազմը»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արդարադատության միջազգային դատարանը Իսրայելին պարտավորեցրել էր դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահում։

  • Կիսվել: