Ներկայիս խաղաղության ծրագիրն ավելի լավ տեսք ունի, քան 28 կետից բաղկացած տարբերակը. Զելենսկի
Տարածքային հարցը, թերևս, ամենաբարդն է. այն ԱՄՆ-ի հետ քննարկվել է 6.5 ժամ։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
՛՛Ներկայիս խաղաղության ծրագիրն ավելի լավ տեսք ունի, քան 28 կետից բաղկացած տարբերակը՛՛,-նշել է նա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ ասել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքներն ավարտվել են, և դրանք հետագայում կքննարկվեն Միացյալ Նահանգների հետ։
Տեսանյութը՝ այստեղ:


